Բագրատ Սրբազանը հայտնել է, որ կլինի առանցքային շատ մեծ հանրահավաք
Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Առավոտից կազմակերպությունների և կուսակցությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, «Հայրենք» կուսակցությանն ենք հանդիպել, Շանթ Հարությունյանին ենք հանդիպել, Պարույր Հայրիկյանի հետ, նաև բժիշկների և տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց հետ ենք հանդիպել։
Վաղը մենք կհանդիպենք երիտասարդության հետ ԵՊՀ-ի դիմացը, հետո ժամը 5-ին կհանդիպենք բշժկական համայնքի հետ, ժամը 18:00-ին կհանդիպենք 100-ից ավել դասախոսների հետ «Նեմեսիս» հուշարձանի մոտ։
Շաբաթ օրը առավոտյան, հայտարարություն կտարածենք, և ժամը 11-ին բոլորին կհրավիրենք հանդիպման։
Այս հանդիպումները շատ կարևոր են թե հասարակական շերտերի իմաստով, թե համախոհություն գոյացնելու իամստով, քայլերի հաջորդականությունը ներկայացնելու իմաստով, և այս 1 շաբաթը ոլորած՝ կունենանք շատ մեծ հավաք, և բոլոր հաջորդական քայլերը հասցնելու այն հանգրվանին, որտեղ պիտի հասցվեն»,-ասել է Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...