ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիրբերետավորները Երևանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին
Երևանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացվում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։
Երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։
Այստեղ են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Մհեր Սահակյանը:
Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով վասավ Հանրապետության հրապարակին, կարմիրբերետավորները կրկին սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին, հայտնում է News.am-ը:
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ վայրերում ակցիաների մասին՝ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կանգառի մոտ, «Սասունցի Դավիթ» կանգառի մոտ, մետրո երիտասարդական կանգառին հարակից Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլդովական փողոցի փոսը լուրջ խնդիր է առաջացրել երթևեկության համար․ վարորդներն են ահազանգում
Մայիսի 10-ին, ուրբաթ օրը, Նոր նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցում շինաշխատանքներ են իրականացվել: Ըստ այս պահին առկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին
Քիչ առաջ, Աբովյան փողոցում, Հանրապետության հրպարակի հարեւանությամբ ոստիկանական մեքենան քիչ էր մնում վրաերթի ենթարկի «Մեդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաշեք ներս». կարմիրբերետավորը քաղաքացուն ուժով բերման ենթարկելիս
Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Քաղաքացիները ինքնաբուխ փողոցներ են փակում։ Ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կյանքում մեկ անգամ եմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին». Սրբազանը ասաց` երբ
Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել, հնչեցրել եմ: Այս մասին Հանրապետո...