Երևանյան ավտոբուսներից մեկում տղամարդ է հանկարծամահ եղել
Այսօր՝ մայիսի 12-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար՝ Սիսիան-Նորավան ճանապարհին. կան զոհեր և վիրավոր. ԶԼՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորա...
Վիճաբանություն–ծեծկռտուք՝ «Դվին»-ի մոտ. կան բերման ենթարկածներ
Մայիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանութ...
27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքում
Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-...
Փրկարարները հղի կնոջը և ևս 10 բնակչի պարանի օգնությամբ տեղափոխել են Դեբեդի մյուս ափ. Արեն Մկրտչյան
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առ...