Լյովա Գևորգյանի և Հրայր Ալիխանյանի հաղթանակները՝ Ստամբուլում
Ստամբուլում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանը մեկնարկեց հաղթանակով։
125 կգ քաշային կարգի որակավորման փուլում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնը մրցեց Գերմանիան ներկայացնող Գենադի Կուդինովիչի հետ եւ 11:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում 7:0 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուսատեւին։
Մ-23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Ավուսայման Հալիբային։
Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում 1:8 հաշվով պարտվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Գվանուկ Կիմին։
Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանիշայինն է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները եւ լավագույն երրորդ տեղը: Այսինքն՝ բրոնզե մեդալակիրների միջեւ եւս մեկ գոտեմարտ կանցկացվի օլիմպիական ուղեգրի համար:
Նմանատիպ հոդվածներ
Մբապեն կլինի «Ռեալում». Լա Լիգայի նախագահ․
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի...
Այն, ինչ եղավ Հայաստանի գավաթի պարգեւատրման ժամանակ, իմ անձնական դիրքորոշումն է .Վարդան Մինասյան
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին
Պատանիների սամբոյի Եվրոպայի առաջնությունում 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը, հաղթելով հյուսիսմակեդանացի և ադրբեջան...
Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից․ 168
Մայիսի 12-ին, «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր «Ուրարտուին» և...