ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրբազանի պատասխանը Փաշինյանի հայտարարություններին

Մի խումբ չարենցավանցիներ Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին աղուհացով դիմավորեցին և միացան քայլերթին։


«Շնորհակալություն ձեզ, որ այստեղ եք, ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ։ Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ, չեղա՜վ, չեղա՜վ ժողովո՛ւրդ ջան։ Ձեզ՝ մեր սերը»,-ասաց նա՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել էր, թե դժգոհության գործընթացին աջակցողներն օտարերկրում ծվարած նարկոբարոններ են, կրիմինալներ են, որոնք, իր ունեցած տեղեկություններով, հավաքագրված են օտարերկրյա ծառայության կողմից։


Բագրատ Սրբազանը պատասխանեց նաև Փաշինյանին՝ նշելով՝ «Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»։


«Էն մարդը, որ այսքան ժողովրդին համարում է նարկոբարոնների, գործակալների ներկայացուցիչներ, ես այդ մարդու ասածներին անդրադառնալու խնդիր չունեմ։ Իր ժողովրդին ահաբեկողին, սուտ խոսողին, ինչ անդրադառնամ»,- ասաց Սրբազանը։

Քաղաքականություն

Պատահարներ