ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեպի Երևան երթը շարունակվում է աղոթքով
Բագրատ սրբազանի գլխավորությամբ դեպի Երևան երթից առաջ Տերունական աղոթք հնչեց։ Երթն ընթանում է Սևանի թերակղզու խաչմերուկից Երևան-Սևան մայրուղով դեպի Երևան:
Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ:
Նրանք Երևանում կլինեն մայիսի 9-ին։
«Այս ամենը թող մեզ համար դառնա անմահության երթի սկիզբը։ Մենք այժմ շարժվում ենք դեպի Հրազդան, Սոլակ գյուղ։ Ճանապարհներին արդեն սպասում են մանուկներ, մայրեր, հայրեր։ Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում ոգին հաղթել է «դուխին», այս ճանապարհն էլ պետք է լինի այն միջոցը, որ եռագույնը հաղթի սևին և սպիտակին։ Պետք է դադարեցվի անպատվության շքերթը, անուրախ ժամանակների գոյությունը, ու պետք է վերականգնվեն մեր պատիվը, ուրախությունն ու հաղթանակները»,– քայլերթից առաջ ասաց Տավուշի թեմի առաջնորդը։