Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Գրավոր հարցմամբ լրատվամիջոցը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապը շարունակո՞ւմ է գործել, ե՞րբ է վերջին անգամ եղել ուղիղ շփում և ու՞մ նախաձեռնությամբ, կա՞ սահմանված ընթացակարգ՝ հարցերի քննարկման համար, ո՞րն է 2 երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև քննարկման օրակարգային հարցը։
Բոլոր այս հարցերին ի պատասխան՝ հայտնել են միայն, որ կապը շարունակում է գործել։ «Ընթացակարգ և պարբերականություն հստակեցված չէ, այն տեղի է ունենում ըստ անհրաժեշտության»
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը․ նրան թույլ է տրվել խոսել կնոջ հետ
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թ...
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախո...
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...