Անհիմն տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն տուգանքների համար արդարություն պահանջում, գաղտնիք չէ, եւ հաղթանակները բավականին հաճախ են կրկնվում. իսկ դատարան ներկայացված հարցերին թիվ ու սահման չկա: Այս իրավիճակին զուգահեռ, սակայն, ստեղծվել է նաեւ այն պատկերը, որ քաղաքացիները դատի են տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին անձամբ, եւ հաղթում են դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Անանյանը դատարանում հայտնել է, որ ինքը տրանսպորտային միջոցը վարելիս ամրակապված էր անվտանգության ամրագոտիով եւ համաձայն չի եղել իրեն արձանագրված իրավախախտման փաստին, իսկ պարեկային ծառայության տեսուչը իրավախախտման փաստը հավաստող որեւէ ապացույց չէր ներկայացրել իրեն եւ մի բան էլ նշանակել էր տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով:
Արդյունքում՝ դատավորը 2024 թվականի ապրիլի 16-ին վճռել է Մուսայել Անանյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 27.07.2023 թվականի վարչական իրավախախտման գործով որոշումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հօգուտ Մուսայել Միքայելի Անանյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը․ նրան թույլ է տրվել խոսել կնոջ հետ
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թ...
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախո...
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...