Էրդողանը Նեթանյահուին անվանել է «ներկայիս Հիտլեր»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ և ասել, որ Իսրայելի ղեկավարությունը չի կարողանա խուսափել իր հանցագործությունների պատասխանատվությունից։ Այս մասին նա հայտարարել է Բաղդադից վերադառնալուն պես:
«Մենք կշարունակենք բացահայտել ճշմարտությունը և բացահայտել Իսրայելի գործած սպանությունները: Մենք պետք է իմանանք, որ ներկայիս Հիտլերը՝ Նեթանյահուն, և նրա հանցակիցները չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից: Անկախ նրանից, թե որքան հեռու նա վազի, մենք կհետևենք նրան», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը նշել է, որ Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածի օկուպացիան «դռները կբացի նոր օկուպացիաների առաջ և կուժեղացնի իսրայելական ագրեսիան»։
Թուրքիայի նախագահն իր խոսքը եզրափակել է. «Եթե իսլամական աշխարհը չարթնանա Գազայում տեղի ունեցած ջարդերից, որը կոչվում է ցեղասպանություն, ապա կբախվի իր ռեֆլեքսներն ամբողջությամբ կորցնելու վտանգի առաջ»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայո...
Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել Ղազախստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...