ԱՄՆ սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը
ԱՄՆ սենատը մի քանի ամսվա ձգձգումներից հետո հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին և ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան գործընկերներին։
Սենատի 79 անդամ աջակցել է օրինագծին, իսկ 18-ը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Այսպիսով, ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներն էլ հավանություն են տվել օրինագծին։ Այժմ այն ստորագրելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նշվել է, որ Բայդենն արդեն ապրիլի 24-ին կստորագրի օրինագիծը, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիև։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Ես կստորագրեմ այս օրինագիծը, որպեսզի մենք կարողանանք այս շաբաթ սկսել զենք և տեխնիկա ուղարկել Ուկրաինա»,- ասել է Բայդենը։
Օրինագծերի փաթեթը, որն ապրիլի 20-ին ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից, նախատեսում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 26 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային և 8 միլիարդ դոլարի հատկացում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։
Փաթեթը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ և իրանական նավթի արտահանումը սահմանափակող միջոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայո...
Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել Ղազախստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջց...