Ալիևը անդրադարձել է՝ ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Ղարաբաղը
Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը հստակ հասկանում էին, որ չնայած ժամկետը չի ավարտվել, խաղաղապահները կարող են ավելի շուտ հեռանալ։ Այդ որոշումը միայն ամրացրեց Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները»,- ասել է Ալիևը և հավելել՝ Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելիս Հայաստանը ցանկանում էր, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մնան մշտական հիմունքներով, բայց մենք համաձայն չէինք։ Դա մեզ համար սկզբունքային հարց էր։ Մեր մոտեցումը հետևյալն էր․ եթե մեր տարբերակով չլիներ, ոչ մի հայտարարություն չէր լինի, և պատերազմը կշարունակվեր»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայո...
Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել Ղազախստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...