Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն բավական դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքները:
Նա նշել է, որ քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, պետությունների ղեկավարները հանձնարարականներ են տվել կառավարությունների ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ նախագծի իրականացման ուղղությամբ: Նախագահ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կապող երկաթգիծ կա, սակայն 15 միլիոն տոննա բեռների ակնկալվող ծավալի տեղափոխման համար գոյություն ունեցող ենթակառուցվածքը պետք է համապատասխանաբար ընդլայնվի:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այս ոլորտում Ռուսաստանի դերն ու ջանքերը», - նշել է Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայո...
Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել Ղազախստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...