ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են․ ԱԳ նախկին նախարար
Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության բովանդակությունն ու ռազմավարությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պետք է կառուցել ներքին ու տարածաշրջանային այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները։
Նա նշեց, որ պատմության մեջ երբեք չի եղել հարատև խաղաղություն։
«Խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի, իր մեջ ուժ կգտնի ու կդառնա այն հակաուժը, որը կբալանսավորի մեր հակառակորդի ծավալապաշտական ձգտումները»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով՝ եթե հույս ունենային, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէին հեռանա։
«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որից չի ուզում հետ կանգնել։ Անկեղծ ասած՝ ես ու իմ բոլոր գործընկերներն, իսկապես, ուրախ կլինեինք, որ սխալված լինեինք, բայց, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ մենք այդքան էլ չենք սխալվել»,- հավելեց ԱԳ նախկին նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ բացառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ, մյուս կողմում՝ Ադրբեջան․ Փաշինյան
Չեմ բացառում, որ Տավուշում սահմանագծերին կհայտնվեն սահմանային որոշակի նշաններ, որի մի կողմում գրված կլինի Հայաստանի Հանր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը դստեր հետ Ծիծեռնակաբերդում է․ մարդիկ վանկարկում են «Նիկոլ ցեղասպան»
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ: Նրանց ուղեկց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը
Քիչ առաջ քաղաքացիները փակել էին Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը: Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցույցերի ընթացքում պատգամավորի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
Բագրատաշենի ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Այնտեղ ոստիկանու...