Պեսկովն ասել է՝ ինչ կքննարկեն Պուտինն ու Ալիևը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, նրանց հանդիպումը կշարունակվի աշխատանքային նախաճաշի շուրջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է. «Ադրբեջանը մեր լավ առևտրատնտեսական գործընկերն է, կան մեծ ռեսուրսներ փոխգործակցության ողջ ներուժն ընդլայնելու համար»։
Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվան Բաքվի երրորդ կարևորագույն առևտրային գործընկերն է Իտալիայից և Թուրքիայից հետո։
Երկկողմ հարաբերություններից բացի, Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև տարածաշրջանի խնդիրները:
«Տարածաշրջանային գործերը միշտ ակտիվորեն քննարկվում են ելնելով կառուցողական դաշնակցային հարաբերություններից», - նշել Է Պեսկովը ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայո...
Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել Ղազախստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Հայտնի է` ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանը և Բաքուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության...
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...