Որոշ հարցեր արդեն համաձայնեցված են. Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները, որոշ հարցեր արդեն համաձայնեցված են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև հայտնել էր, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին։
«Սա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Հետևաբար, այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և, ըստ էության, նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»,- ասել է Պեսկովը:
Անցյալ շաբաթ ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք տեղակայված էին 2020 թվականից, սկսվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ բրիտանական ԶԼՄ–ներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն...