Զելենսկու նեոնացիստական ռեժիմը փրկելու տենդագին փորձերը դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի որոշման մասին
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում նշված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Կիևի ռեժիմին սպառազինություն մատակարարել, որ վերջինս կարողանա կռվել մինչև վերջին ուկրաինացին։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը շաբաթ ձայների մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինային գրեթե 61 մլրդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթն ուղարկվելու է ԱՄՆ Սենատի քննարկմանը։
«ԱՄՆ-ում իշխող վերնախավերը, անկախ կուսակցական պատկանելությունից, պատրաստ են Կիևում վարչակարգին սպառազինություն մատակարարել, որ այն կարողանա կռվել մինչև վերջին ուկրաինացին՝ շարունակելով, այդ թվում, ահաբեկչական հարձակումները Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա, դիվերսիոն հարձակումներն ու լրագրողների սպանությունները», - նշված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի՝ որպես հակամարտության փաստացի կողմի գործողությունները կստանան անվերապահ ու վճռական հակահարված, իսկ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեջ Վաշինգտոնի ավելի ու ավելի խոր ընկղմումը կվերածվի ԱՄՆ-ի նույնքան աղմկահարույց և նվաստացուցիչ ֆիասկոյի, ինչպես ժամանակին Վիետնամում և Աֆղանստանում, ընդգծվում փաստաթղթում։
«Ամեն դեպքում, Զելենսկու նեոնացիստական ռեժիմը փրկելու տենդագին փորձերը դատապարտված են ձախողման։ Հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրներն ամբողջությամբ կիրականացվեն», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունն ընդգծել է, որ Սպիտակ տունը շեշտը դնում է արդեն ոչ թե վերահսկվող Կիևի ռեժիմի առասպելական հաղթանակի վրա, այլ այն բանի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը դիմանան գոնե մինչև նոյեմբերյան քվեարկությունը՝ չփչացնելով Ջո Բայդենի իմիջը։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու մասին օրինագծին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ նոր հատկացվող օգնությունը լինելու է 61 միլիարդ դոլարի չափով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...
Հերթական վանդալիզմը. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Caucasus Heritage Watch կազմակերպո...