Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ռազմական օգնության համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին օրինագիծն ընդունելու համար, որը ներառում է Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելը: Նրա կարծիքով՝ այդ միջոցները կուղղվեն Արևմուտքի ողջ քաղաքակրթության պաշտպանությանը։
«ԱՄՆ Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց մեծ գնահատանքի արժանի օգնության օրինագիծը, որը ցույց է տալիս ուժեղ երկկուսակցական աջակցություն Իսրայելին և պաշտպանում է արևմտյան քաղաքակրթությունը։ Շնորհակալություն ընկերներ, Շնորհակալություն Ամերիկա»,- գրել Է նա X-ում:
Ամերիկացի կոնգրեսականներին երախտագիտության խոսքեր է հղել նաև հրեական պետության ԱԳ նախարար Իսրայել Կացը: «Իսրայելին օգնության փաթեթի քվեարկությունը ճնշող երկկուսակցական աջակցությամբ հաստատում է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ամուր կապերն ու ռազմավարական գործընկերությունը և հզոր ազդանշան է ուղարկում մեր թշնամիներին: Հուսով եմ, որ օրինագիծը շուտով կհաստատվի Սենատի կողմից՝ հզոր երկկուսակցական աջակցությամբ», - նշել է նախարարը X-ում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...
Հերթական վանդալիզմը. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Caucasus Heritage Watch կազմակերպո...