ՀԱՄԱՍ-ի առաջնորդը ներկայացրել է Գազայի հատվածի երաշխավոր ցանկալի երկրներին
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ կցանկանար Եգիպտոսին, Կատարին, ՄԱԿ-ին, Ռուսաստանին, Թուրքիային և ապագայում ԱՄՆ-ին տեսնել Գազայի հատվածի անվտանգության երաշխավորների թվում, սակայն դրան դեմ է Իսրայելը: Այս մասին նա հայտարարել է A haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մեր պահանջներն այս հարցում մնում են ուժի մեջ։ Մենք ցանկանում ենք, որ Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան, Ռուսաստանը, ՄԱԿ-ը լինեն երաշխավորներ։ Իհարկե, ԱՄՆ-ն նույնպես ապագայում կկարողանա միանալ։ Սակայն Իսրայելն անընդհատ դեմ է դրան։ Երաշխավոր երկրների պահանջը մենք միշտ առաջին տեղում ենք դնում», - ասաց նա։ Խոսելով Գազայում առկա իրավիճակի մասին՝ Հանիան նշել է, որ «դիմադրությունը դեռ ուժեղ է, այն ամուր կանգնած է ոտքերի վրա, ժողովուրդը դիմադրում է, ջանքեր է գործադրում պաշտպանելու համար»:
«Գազայի յուրաքանչյուր շրջանում մարդիկ դիմադրություն են ցույց տալիս։ Իսրայելական բանակը լքել է շատ շրջաններ, և դա մեզ ուժ է տալիս», - հայտարարել է նա։
Ընդ որում Հանիան նշել է, որ Գազայի համար «շատ արժեքավոր է Լիբանանի օգնությունը, առանց դրա պաղեստինցիները միայնակ կպայքարեին»: Իրանը, նրա խոսքով, նույնպես «երկար տարիներ օգնում է, ինչը գաղտնիք չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...
Հերթական վանդալիզմը. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Caucasus Heritage Watch կազմա...