«Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում Ռուբենը». Նուբար Աֆեյան

«Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում Ռուբենը». այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ կարճատև հարցազրույցում ասել է ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Վերջինս օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորումը Բաքվում անարդար է համարում:


Ըստ նրա՝ վերջին մի քանի ամիսներին իրենք արել, անում են հնարավորը Վարդանյանին ազատելու համար, բայց դեռ շոշափելի արդյունք չկա: Ըստ Աֆեյանի՝ իրենք այս ամիսներին տարբեր ձևերով ճնշում են գործադրել, կոչ արել, որպեսզի միջազգային ատյաններն ու ղեկավարությունները պահանջեն Ադրբեջանից ազատ արձակել Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին:


«ԱՄՆ-ում չորս սենատոր նամակ են ուղարկել թե՛ նախագահին, թե՛ արտաքին գործերի նախարարություն, որպեսզի պարտադրեն, ստիպեն Ադրբեջանից պահանջել ազատ արձակել բոլոր բանտարկյալներին», - նշել է Աֆեյանը: Վերջինս կարևորում է Բաքվում պահվող բոլոր բանտարկյալների վերադարձ, սակայն Ռուբեն Վարդանյանի դեպքը, ըստ Աֆեյանի, մի փոքր այլ է, քանի որ նա Արցախ էր գնացել մարդասիրական գործունեությամբ զբաղվելու, ժողովրդին օգտակար լինելու և նրան դեպի հզոր ապագա առաջնորդելու համար:


Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին թույլ են հացադուլ հայտարարելուց հետո առաջին անգամ տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այդ մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։


Քաղաքականություն

Պատահարներ