ԱՄՆ-ն Չինաստանին սպառնացել է պատժամիջոցներով՝ Մոսկվային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ Չինաստան կատարած այցի ժամանակ մտադիր է նախազգուշացնել իր գործընկերներին այն մասին, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն ավելի ու ավելի անհանդուրժող են դառնում Պեկինի՝ Մոսկվային տեխնոլոգիաներ մատակարարելուց հրաժարվելու հարցում, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթի զրուցակիցների խոսքով՝ Միացյալ Նահանգները դիտարկում է չինական ֆինանսական և այլ կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Աղբյուրներից մեկը նշել է, որ Բլինքենի ուղերձը կդառնա «ամենահստակ նախազգուշացումը», որով ԱՄՆ-ը երբևէ դիմել է չինացի պաշտոնյաներին:
Պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելը հայտարարել է, որ Չինաստանը խաթարում է եվրոպական անվտանգությունը՝ Ռուսաստանին մատակարարելով երկակի նշանակության տեխնոլոգիաներ և միաժամանակ փորձելով ավելի սերտ տնտեսական և քաղաքական կապեր զարգացնել Եվրոպայի հետ: «Մենք եվրոպացի և չինացի զրուցակիցների հետ զրույցներում փորձել ենք ընդգծել, որ այդ երկակի նպատակներն անհամատեղելի են, և որ մենք ցանկանում ենք, որ Չինաստանը մանրակրկիտ մտածի իր հետագա քայլերի մասին», - ասել է նա: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «շատ շիտակ» է արտահայտում իր մտահոգություններն այդ կապակցությամբ և մտադիր է պատասխանատվության ենթարկել Պեկինին:
Բլինկենը Չինաստան կայցելի ապրիլի 24-26-ը: Նրա տեղակալը հստակեցրել է, որ նա Ռուսաստանի հետ համագործակցության հարցը կբարձրացնի ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան իիի հետ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
«Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին». Հակոբ Արշակյանը՝ Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրել է․ «Սիրելի՜ հայրենակիցներ, Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մաս...
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...