ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում տղամարդը հրկիզել է իրեն դատարանի դիմաց
Տղամարդը ինքնահրկիզվել է Մանհեթենի դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական գործով երդվյալ ատենակալների ընտրությունը, հաղորդում է The New York Times-ը: Տղամարդն իր վրա հեղուկ է լցրել, երբ կանգնել է Քոլթ Փոնդի այգում ՝ դատարանի շենքի դիմացի հատվածում: Դա տեղի է ունեցել այգու այն հատվածում, որը շրջափակված էր Թրամփի կողմնակիցների համար։ Ականատեսներն ու ոստիկանները փորձել են մարել կրակը։ Տուժածին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
CNN-ի հաղորդավարուհի Լորա Քոութսը տեղի ունեցածը լուսաբանել է ուղիղ եթերում։ «Ես տեսնում եմ ամբողջովին այրված մարդու7, — եթերում ասել է լրագրողը: Նախքան իրեն հրկիզելը, երիտասարդը դատարանի մոտ թռուցիկներ է նետել հակակառավարական դավադրության տեսություններով եւ Նյու Յորքի համալսարանի քննադատությամբ:
Դատարանը ապրիլի 19-ին ավարտել Է Թրամփի քրեական գործով երդվյալ ատենակալների կոլեգիայի ձևավորումը: Այն ունի 12 հիմնական և վեց պահեստային երդվյալ ատենակալներ։
Դոնալդ Թրամփի դեմ չորս քրեական գործերից մեկի դատավարությունը Նյու Յորքում կսկսվի ապրիլի 22-ին:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարներն օգնել են մոլորված 6 քաղաքացու
Ապրիլի 20-ին, ժամը 21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն. նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ կեսգիշերից մեկ ժամ անց, վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաքում: Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nis...
«Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան է իրականացվել. մեքենաներում քրեական պատմություններով հայտնի տղաներ են եղել
Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկո...
Թենեսիում երեկույթի ժամանակ հրաձգություն է եղել. կան զոհեր ու վիրավորներ
Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 14-ը վիրավորվել են Մեմֆիսում (Թենեսի նահանգ) երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության...