Պաղեստինը կվերանայի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ երկրի իշխանությունները կվերանայեն ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ կապված ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման ամերիկյան վետոյի հետ։
Այս մասին նա հայտարարել է WAFA-ին տված հարցազրույցում։
«Պաղեստինի ղեկավարությունը կվերանայի Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունները՝ ապահովելու համար մեր ժողովրդի շահերը, մեր գործը և մեր իրավունքների պաշտպանությունը», - ասել է Պաղեստինի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, նա ամերիկյան կողմի կողմից վետոյի օգտագործումը ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման հարցում անվանել է «բացահայտ ագրեսիա պաղեստինյան ժողովրդի իրավունքների դեմ»։ Նա նաեւ ընդգծել է, որ այս որոշումը կարող է ընկալվել որպես միջազգային հանրության կամքին ուղղված մարտահրավեր։
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։ Դեռ անցած կիրակի բաղանիսցիներ...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...