Ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է. «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Մհեր Սահակյանի հետ Տավուշում ենք: Երեկվանից այստեղ է նաև մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը: Քաղաքացիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ճանապարհն անանցանելի է, ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է»,-նշել է Վարդանյանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մատով չխոսաս». տավուշցին՝ Վահե Ղազարյանին
Կիրանցում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Վիճաբանություն տեղի ունեցավ ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Տավուշում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, որը վաղ առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա». Վահե Ղազարյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:Հիշեցնենք՝ գյուղացիները փակել են ճանապարհը եւ հրաժարվո...
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների ն...