ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա». Վահե Ղազարյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Հիշեցնենք՝ գյուղացիները փակել են ճանապարհը եւ հրաժարվում են բացել այն: Նրանք նշում են, որ վտանգված է իրենց գյուղը, իրենց ճանապարհը, պահանջում են գործընթացի կասեցում։
«Սա մեր հողն է։ Մենք ուզում ենք մեր գյուղը, մեր հողը։ Ժողովուրդը խաբվել է, էլ ոչ մեկի չի ուզում լսել»,-ասում են գյուղացիները։
Վահե Ղազարյանը նշեց.
«Տավուշի մարզպետը ինչ ասել է, ճիշտ է ասել: Ընդհուպ, որ երեկ մարզպետը եկել է անվտանգության խորհրդի նիստին, ճիշտ է ասում, ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաեւ ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու»,-ասաց նա:
«Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբի ղեկավար Սուրեն Պետրոսյանը հարցրեց, թե արդյոք կիրանցիները պետք է որոշեն, թե որտեղով անցնի սահմանը, ՆԳ նախարարն արձագանքեց.
«Մարդիկ բան չիմանալով, գալիս կողքից խառնում են մարդկանց: Ես եկել եմ Կիրանցի ժողովրդի հետ խոսելու: Ես եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետեւից սեւ գործ անող չկա, սաղ ամեն ինչից տեղյակ եք լինելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մատով չխոսաս». տավուշցին՝ Վահե Ղազարյանին
Կիրանցում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Վիճաբանություն տեղի ունեցավ ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Տավուշում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, որը վաղ առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին քամիներ՝ Թուրքիայում. կան տուժածներ
Թուրքիայում մոլեգնում է վատ եղանակը, հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը։ Իզմիրում սկսել է տորնադո ձևավորվել, իսկ Չանկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի ժամ է` հարսը սպասում է. տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութո...