Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ հաստատվեցին թե՛ պաշտոնական Մոսկվայի կողմից, թե՛ Բաքվի։ Մինչդեռ խաղաղապահ զորակազմի հետ կապ ունեցող արցախյան շրջանակներից տեղեկացանք, որ խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից:
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի հայաթափումից հետո երկուստեք եկել են համաձայնության, որ այլեւս չկա խաղաղապահների անհրաժեշտությունը, մանավանդ որ նրանց գործունեության համար մեծ գումարներ են ծախսվում, ուստի Լեռնային Ղարաբաղում այսուհետ կմնա 500 խաղաղապահ:
Թե ինչու բոլորը չեն հեռանում, մեր աղբյուրի կարծիքով՝ այդպիսով թե՛ ՌԴ-ն իր ազդեցությունը կպահպանի այդ տարածքում, թե՛ Ադրբեջանը հնարավորություն կստանա միջազգային հանրության առջեւ մանեւրելու, որ ինքը, այսպես կոչված, «հայ փախստականների» վերադարձի հարցը փակված չի համարում: Ինչպես նաեւ հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի պայմանագրին, համաձայն որի՝ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվում է 2025 թվականին»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումն ավարտվեց, այն տևել է մոտավորապես 30 րոպե: Այս մասին 24News-ին հայ...
ԱՄՆ-ից արձագանքել են ՌԴ խաղաղապահ զորախմբի Արցախից դուրսբերմանը
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վենդանտ Պատելը արձագանքել է լրագրողի հարցին՝ մեկնաբանելով ՌԴ խաղաղապահ զորախմբի դո...
Պեսկովը՝ ռուս խաղաղապահների Արցախից դուրսբերման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերում...