Որ երկիրն ունի ամենաշատ բնակչությունը

Հնդկաստանը աշխարհի բնակչության թվով առաջատարն է, որն այժմ գնահատվում է 1,44 միլիարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 1,425 միլիարդ բնակչով, ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։


Հնդկաստանի բնակչության աճը հիմնադրամը կապում է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ մայրական մահացության մակարդակի նվազման հետ:


Վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է 2011 թվականին, Հնդկաստանի բնակիչների թիվը կազմել էր 1,21 միլիարդ։


Չինաստանի բնակչությունը, ՄԱԿ-ի գնահատականներով, 2022 թվականին հասել է 1,426 միլիարդ մարդու գագաթնակետին և սկսել է նվազել։ Հնդկաստանի բնակիչների թիվը մինչև 2023 թվականի ապրիլի վերջ հավասարվել է մայրցամաքային Չինաստանին և պետք է գերազանցեր այն մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ Փորձագետները կանխատեսում էին, որ Չինաստանի բնակչությունը կարող է ընկնել 1 միլիարդից ցածր մինչև այս դարի վերջ: Հնդկաստանի բնակչությունը, ընդհակառակը, ակնկալվում է, որ կշարունակի աճել առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում:

Քաղաքականություն