Մենք հիմա պատերի տակ վնգստացողների շենքի դիմաց ենք, և ոչ թե ՀՀ դատական համակարգի որևէ ներկայացուցչի նստավայրում. Աննա Մկրտչյան
Եթե մենք լինեինք դատարանի բակում, գուցե ես դատական ակտը փորձեի կանխագուշակել, բայց Փաշինյանը 2018-ին սպանել է Հայաստանի պետականությունը, վիրուսով վարակել է նիկոլականությամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մենք հիմա պատերի տակ վնգստացողների շենքի դիմաց ենք, և ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական համակարգի որևէ ներկայացուցչի նստավայրում։ Ուրախ եմ, որ իրենք ստեղծում են այս «բեսպրեդելի» մթնոլորտը, որովհետև եթե հիմա Հայաստանի 80 տոկոսն է ատում Նիկոլին, ապա այս գործողությունների արդյունքում այն դառնում է 90 տոկոսի, հետո արդեն 100 տոկոսի»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանություններին այլևս չեն բավարարում դատավճիռներն ու քաղաքական կալանավորումները․ «Իրենք արդեն պիտի խոշտանգեն Հայաստանի քաղաքացիներին։ Ըստ Մկրտչյանի՝ «երբեք ՀՀ քաղաքացուն ոստիկանների թողտվությամբ այսպիսի ամոթալի դեպք չի եղել»։
Նշենք, որ այժմ դատարանը քննում է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի խափանման միջոց կալանքն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Սամվել Վարդանյանին առաջադրած մեղադրանքը լրացվել է, նա մեղադրվում է ոչ միայն խուլիգանության, այլ նաև քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու մեջ։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Ի դեպ, փաստաբանները հայտարարել են, որ Սամվելին ծեծելու դեպքը նախապես ծրագրված է եղել, որի պատվիրատուն էլ եղել է ՔՊ-ն։
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված տալ երկուշաբթի գիշերը
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշել է հետաձգել այն։ Այս մասի...