Կարճատև անձրև, ամպրոպ, որի ընթացքում՝ քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում

Այսօր և վաղը Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։


Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 24-26, գիշերը` 9-11 աստիճան տաքություն։

Քաղաքականություն