ԵՄ առաջնորդները գագաթնաժողովում կենտրոնանալու են ոչ թե Ուկրաինայի, այլ Մերձավոր Արևելքի վրա. Politico
Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները կմրցեն ԵՄ առաջնորդների ուշադրության համար այս շաբաթվա գագաթնաժողովում, գրում է Politico-ն։ Հրատարակության համաձայն՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ ուշադրություն կգրավի՝ չնայած տարածաշրջանի վրա ԵՄ-ի աննշան ազդեցությանը։ Ինչպես նշում է Politico-ն, ԵՄ-ն ցանկանում է իրեն դրսևորել որպես համաշխարհային ուժ, որը կարող է ազդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա։
ԵՄ առաջնորդները կփորձեն համոզել Իսրայելին լայնամասշտաբ պատերազմ չսկսել Իրանի դեմ և կոչ կանեն խուսափել Լիբանանում էսկալացիայից։ Որոշ եվրոպական երկրներ կպնդեն նոր հակաիրանական պատժամիջոցների կիրառումը։ «Մենք աշխատում ենք Իրանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու ուղղությամբ, բայց մենք պետք է իրատես լինենք այն հարցում, թե ինչի կարող ենք հասնել տարածաշրջանում», - Politico-ին ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի որոշ դաշնակիցներ Իսրայելի կողմից իրանական հարձակումը հետ մղելուց հետո երկակի ստանդարտներ են հայտարարել և հարցրել, թե ինչու Արևմուտքը չի կարող ստանձնել նույն պարտավորությունները՝ պաշտպանելու Ուկրաինան։ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Politico-ի հետ զրույցում նշել է, որ Իրանի հարձակման ժամանակ որոշ արեւմտյան դաշնակիցներ նպաստել են Իսրայելի երկնքի պաշտպանությանը։ «Կիևը շարունակում է նույն պաշտպանությունը խնդրել նույն խմբի երկրներից ավելի քան երկու տարի»,- նշել է նա։
Ինչպես նշում է Politico-ն, հրապարակայնորեն բարձրաստիճան դիվանագետները և ԵՄ պաշտոնյաները վստահեցնում են, որ Ուկրաինան մնում է եվրոպական առաջնորդների հիմնական թեման և չի խեղդվի Իրանի և Իսրայելի միջև հակամարտությամբ:
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։ Դեռ անցած կիրակի բաղանիսցիներ...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված տալ երկուշաբթի գիշերը
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշել է հետաձգել այն։ Այս մասի...