Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է
Այսօր առավոտյան նախատեսված Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջին։
Նշենք, որ թռիչքը չեղարկվել է առատ տեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով:
Երեկ փողոցներում ջրի մակարդակի բարձր լինի պատճառով երթևեկությունը խաթարվել էր, մի շարք հայ տուրիստներ մնացել էին առևտրի կենտրոններում, ճանապարհներին՝ ավտոբուսների մեջ: Թեև լուսադեմին անձրևը դադարել է, սակայն ջրի մակարդակը դեռևս չի նվազել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայում օդանավակայանը հեղեղվել է ջրով։