ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք՝ որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել․ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով թուրքական իշխանություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի առաջարկին՝ ցուցակագրել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անունները եւ տվյալները:
«Եթե դա հնարավոր լինի անել եւ միջազգային դատարանների միջոցով նյութական պատասխանատվության ենթարկել թուրքական իշխանություններին, ապա դա տրամաբանական է: Իսկ եթե դա նայում ենք որպես ահասարսուռ մի երեւույթ, այդտեղ թվաբանությունը իմաստ չունի: Ցեղասպանություն է եղել, որը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ, այլ նաեւ տեղահանումն է ցեղասպանություն համարվում: Ցեղասպանության փաստը ոչ ոք չի կարող ժխտել»,-ասաց նա:
Աղազարյանը նկատեց, որ Հայաստանը չի կարող Թուրքիայի նկատմամբ որեւէ պահանջատիրական իրավական ակտ ներկայացնել. «Որովհետեւ ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության մեջ, որտեղ պետական քաղաքականության հետեւանքով մի ողջ ազգ ոչնչացվել ու տեղահանվել է: Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, հետեւաբար չենք կարող պահանջատեր լինել: Ուրիշ բան, որ աշխարհի տարբեր վայրերում ապրող յուրաքանչյուր անձ հայց ներկայացնի, եթե կարողանա այդ ամենը հիմնավորել:
Ես երբեք կողմ չեմ եղել, որ Հայաստանը պահանջատեր է այդ իմաստով: Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից: Պահանջատեր լինենք, որ ի՞նչ, ասենք՝ էդ հողերը տվեք Հայաստանի Հանրապետությա՞նը: Ո՞ր միջազգային նորմերի հիման վրա:
Բա որ հանկարծ Թուրքիան վերցնի ու մի քանի նահանգ տա Հայաստանին, ի՞նչ է տեղի ունենալու: Օպերայի հրապարակում հանրահավաք կլինի, մենք կզրկվենք իշխանությունից եւ իշխանությունը կանցնի այլ ժողովրդի ձեռքը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ պատգամավորի և ուղևորի միջև
Համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացին, տեսնելով ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է. «Հակահայ վիժվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկսվել է Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սկսվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։ Այս մասին հայտնում են ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է իրականացվում ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից․ NEWS
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է փուլերով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել է դիվա...