Հայկական կողմը երբեք նման ազդակներ չի տվել ռուս գործընկերներին. Հայրապետյան
ՀՀ-ն չի ձգտում խզել «ՀՀ և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։ Այս մասին այսօր ամփոփելով իր աշխատանքային 100 օրը` ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը երբեք նման ազդակներ չի տվել ռուս գործընկերներին։
Նախարարությունը չի ցանկանում փակել հեռուստաեթերը գործընկեր երկրի հեռուստաալիքների համար` այս կամ այն անձանց նկատմամբ իր անձնական վերաբերմունքի պատրվակով։ Ըստ նախարարի` խնդիրն այն է, որ պետք է սահմանվեն էթիկետի հստակ կանոններ, որոնց պահպանմանը կհետևեին երկու երկրների լիազոր մարմինները։
Համաձայնագրում, մասնավորապես, նշված է, որ կողմերը պետք է զերծ մնան այլ պետության և նրա ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններից: Միաժամանակ, խաղի կանոնները չկատարելու դեպքում պատասխանատվության ոչ մի մեխանիզմ նախատեսված չէ։
Հայկական կողմն ակնկալում է, որ բոլոր հնարավոր տարաձայնությունները կլուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։
«Ես ասել եմ` եթե մեր փաստարկները չընկալվեն, մենք կարող ենք մտածել համաձայնագրի դադարեցման մասին, բայց ի սկզբանե դրան չենք ձգտում։ Եթե մենք այս կամ այն պատրվակով ձգտեինք դրան, մենք չէինք առաջարկի բարելավել այդ համաձայնագիրը»,– ասաց նախարարը։
Նա նշեց, որ ՀՀ Հանրային հեռուստաընկերության ցանցում հեռարձակվում է ռուսական երեք հեռուստաալիք: 2020 թ. ստորագրված զանգվածային հաղորդակցության մասին համաձայնագրում նշվում է, որ հեռարձակումը կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով, սակայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում ՌԴ-ում։
Նախարարի խոսքով՝ ռուս գործընկերները հայտարարել են, որ դա հնարավոր չէ տեխնիկական պատճառներով։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում է․ ինչ քրեական գործեր կան․ ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում կա քրեական վարույթ նախաձեռնված, որի շրջանակներում այսօր ՀՀ քննչական կե...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։«Արմենպրես»-...