Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետի տունը

Ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության խմբերը:


Տեղում Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հ. Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց:


Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվել, նախաձեռնվել է քրեական վարույթ:


Նշենք, որ Հ. Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է, որը 2022 թվականին հայտարարել էր Երևանի քաղաքապետ դառնալու մտադրության մասին:


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Բաղդասարյանին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքականություն