Քաղաքականություն

Յուրաքանչյուր օր, երբ օգնությունը հետաձգվում է, նշանակում է ավելի շատ ավերված կյանքեր․ Զելենսկի

Յուրաքանչյուր օր, երբ օգնությունը հետաձգվում է, նշանակում է ավելի շատ ավերված կյանքեր․ Զելենսկի
Իսրայելին ուղղված իրանական հարվածը հետ մղելուց հետո առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ աշխարհն ունի ամեն ինչ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կանգնեցնելու համար…

Իսրայելին ուղղված իրանական հարվածը հետ մղելուց հետո առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ աշխարհն ունի ամեն ինչ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կանգնեցնելու համար:


Սոցիալական ցանցերում իր գրառումը նա ուղեկցել է Ուկրաինայի քաղաքներում ավերածությունների լուսանկարներով՝ Ռուսաստանի հասցրած օդային հարվածներից հետո։


«Աշխարհն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ դադարեցնելու ցանկացած հրթիռներ, մահապարտ ռումբեր և ահաբեկչության այլ միջոցներ: Աշխարհին պետք են միայն լուծումներ, որոնք կարող են վերադարձնել իրական, հուսալի անվտանգությունը»,- գրել է Զելենսկին:


Նա հավելել է, որ գնդակոծություններից պաշտպանվելու համար Ուկրաինային անհրաժեշտ է գործընկերների աջակցությունը, եւ «յուրաքանչյուր օր, երբ օգնությունը հետաձգվում է, նշանակում է ավելի շատ ավերված տներ, ավելի շատ ավերված կյանքեր»:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250