Ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ավելի հզոր պատասխանի, որը կստիպի զղջալ․ Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ Թեհրանն ավելի ծանրակշիռ գործողություններ կձեռնարկի, քան կիրակի գիշերը, եթե Իրանի շահերը կրկին վտանգի ենթարկվեն, հաղորդում Է Mehr գործակալությունը:
«Ես կընդգծեմ, որ Իրանի ժողովրդի շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ավելի հզոր պատասխանի, որը կստիպի զղջալ արածի համար», - ասված է նրա հայտարարության մեջ:
Մինչդեռ Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը կարելի է կանգնեցնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում: Իր հերթին ԱՄԷ ԱԳՆ-ում կոչ են արել զսպվածություն ցուցաբերել Մերձավոր արեւելքում իրադրության կապակցությամբ եւ հակամարտությունները լուծել երկխոսության միջոցով, դիվանագիտական ուղիներով:
ՀԱՄԱՍ խմբավորումը ողջունել Է Իրանի հարվածը և այդ գործողությունն անվանել իրանական կողմի «բնական իրավունք»:
Իրանը բազմաթիվ օդային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսարանի ուղղությամբ վերջերս իրականացված ավիահարվածի: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ դերծովակալ Դանիել Հագարին հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված մոտ 300 օդային օբյեկտների մոտ 99%-ը գաղտնալսվել են ՀՕՊ միջոցներով: Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին իր հերթին գործողությունը հաջողված է անվանել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։«Արմենպրես»-...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերիներին ու Արցախի ղեկավարիներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ապրիլին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերի...