Իսրայելը կքննարկի Իրանի հարձակումից հետո պատասխան գործողությունները
ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը կհավաքվի և պատասխան քայլերի վերաբերյալ որոշում կկայացնի Իրանի հարձակումից հետո: Նրա խոսքերը մեջբերում Է Sky News-ը։
«Այսօր մենք դիմում ենք կառավարությանը, կառավարությունն այսօր ավելի ուշ կհավաքվի, նրանք որոշում կկայացնեն եւ զինվորականներին համապատասխան հրահանգ կտան», — հայտարարել է Լերները:
Նա ընդգծել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը «պատրաստվելու է ցանկացած անակնկալի»:
«Մենք պետք է չափազանց ուշադիր լինենք, թե իրականում ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, եւ հենց այդ պատճառով էլ Իսրայելի Պաշտպանության բանակը պատրաստ է, իսկ մեր հակաօդային պաշտպանության միջոցները շարունակում են բարձր պատրաստության վիճակում գտնվել», — ընդգծել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը:
Մինչ այդ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը դեռևս մտադիր չեն շարունակել ռազմական գործողություններն Իսրայելի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։«Արմենպրես»-...
Մի քանի զինատեսակի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ․ մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար
Իրականացվել են ներքին փորձարկումներ, մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարա...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...