Իսրայելը հրաժարվել է պատասխան հարված հասցնել Իրանին՝ Նեթանյահուի և Բայդենի զրույցից հետո
Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին՝ որպես պատասխան հարձակման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցից հետո: Այս մասին հայտնում է New York Times-ը։
Երկու անանուն իսրայելցի պաշտոնյաներ հայտնել են, որ Իսրայելի իշխանությունները հրաժարվել են պատասխան հարված հասցնել Իրանին, չնայած այն բանին, որ պատերազմի ժամանակաշրջանի կաբինետի որոշ անդամներ այդ տարբերակն առաջարկել են որպես դիվանագիտական արձագանքի այլընտրանք:
Ռազմական պատասխանից որոշվեց հրաժարվել այն բանից հետո, երբ շաբաթ օրը վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսով խոսեց նախագահ Բայդենի հետ: Բացի այդ, Իրանի հարվածները համեմատաբար փոքր վնաս են հասցրել, և հակամարտության հետագա սրման անհրաժեշտություն չկա։ Սակայն պաշտոնյաները մանրամասներ չեն հայտնել զրույցի բովանդակության մասին։
Հաղորդվում է նաև, որ, ըստ ամերիկացի պաշտոնյաների, Բայդենի վարչակազմը, հույս ունենալով խուսափել Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմից, Իսրայելին խորհուրդ է տալիս պատասխան կրակ չբացել Իրանի ուղղությամբ: Հարձակման հաջող հետ մղումն ապացուցեց Իսրայելի՝ ամերիկյան դաշնակիցների օգնությամբ միասին պաշտպանվելու ունակությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»...
Մի քանի զինատեսակի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ․ մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար
Իրականացվել են ներքին փորձարկումներ, մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարա...