Եթե Իսրայելը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանը կպատասխանի ավելի խիստ մեթոդներով․ ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի Թեհրանի և Երուսաղեմի հակամարտությանը: Այս մասին ասվում է Իրանի մշտական ներկայացուցչության X էջում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի ռազմական գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է օրինական պաշտպանությանը: Իսրայելի վրա հարձակումը պատասխան է Դամասկոսում իրանական դիվանագիտական առաքելության դեմ Երուսաղեմի ագրեսիային, ընդգծել են մշտական ներկայացուցչությունում:
«Գործը կարելի է ավարտված համարել։ Եթե իսրայելական կողմը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանը կպատասխանի ավելի խիստ մեթոդներով: Սա հակամարտություն Է Թեհրանի և Երուսաղեմի միջև, որից ԱՄՆ-ը պետք է հեռու մնա»,- ասվում է հայտարարության մեջ։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն օդ է բարձրացրել տասնյակ կործանիչներ, որոնք պատրաստ են խոցել իրանական թռչող սարքերը:
Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ: ԶԼՄ-ները պնդում են նաև հրթիռների արձակման մասին։ ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ իսրայելական բանակը վերահսկում է բոլոր թիրախները, ՀՕՊ համակարգերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության:
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...