Զախարովան պատասխանել է Ղրղզստանի դեսպանատան աշխատակցի կնոջ բողոքին
Մոսկվայում Ղրղզստանից դիվանագետի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից անցկացվող ստուգումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հարգում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և դիվանագետների հատուկ կարգավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram ալիքում:
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել էր, որ Մոսկվայում ոստիկանությունը ծառայողական ստուգում է սկսել Ղրղզստանի դեսպանատան աշխատակցի կնոջ նկատմամբ գերատեսչության աշխատակիցների, հնարավոր է, ոչ իրավաչափ գործողությունների համար:
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք մեր երկրի հարգանքը Վիեննայի կոնվենցիայի նկատմամբ և դիվանագիտական կարգավիճակի անխախտելիությունը։ Հետաքննությունը, որի մասին հայտարարել են ՆԳՆ գործընկերները, լրացուցիչ ընդգծում է դա», - գրել Է Զախարովան։
Ինչպես հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից, ապրիլի 8-ին Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները պրոֆիլակտիկ շրջայցեր են իրականացրել բնակելի հատվածում: Նիժնի Նովգորոդյան փողոցի բնակարաններից մեկի բնակչուհին կտրականապես հրաժարվել է աշխատակիցներին ներկայացնել իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Ղրղզստանի դեսպանատան աշխատակցի կինն է: Նշվում է, որ կնոջ հետ շփման ընթացքում ոստիկանները բնակարան չեն մտել, բնակիչների վրա ֆիզիկական և հոգեբանական ազդեցություն չեն ունեցել:
Ինչպես երևում է հաղորդագրությունից, ավելի վաղ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցները տեղեկություններ չունեին տվյալ հասցեում դիվանագիտական աշխատողի ընտանիքի բնակության մասին: Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ բողոք ստանալու կապակցությամբ ներկայումս կատարվում է ծառայողական ստուգում:
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...