Իրանը պատասխանատվություն է կրելու իրավիճակի հետագա սրման գնալու որոշման համար․ Հագարի
Իսրայելական բանակի (IDF) պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին Telegram-ի ալիքում ասել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հետագա էսկալացիայի գնալու որոշման համար, բանակը պատրաստ է բոլոր սցենարներին։
«Իրանը պատասխանատվություն է կրելու իրավիճակի հետագա սրման գնալու որոշման համար։ ..․Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է բոլոր սցենարներին և մեր դաշնակիցների հետ միասին անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար», - հայտարարել է Հագարին բանակի հրապարակած տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ է պատասխանել։
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ապրիլի 1-ին հայտնել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ իսրայելական օդուժի ավիահարվածի մասին: Հյուպատոսության շենքում է գտնվել նաև Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը. վերջինս հարձակման ընթացքում չի տուժել: Սիրիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության համաձայն՝ հյուպատոսության շենքը հրթիռային հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) տվյալներով ՝ իսրայելական հարվածի հետեւանքով զոհվել է ԻՀՊԿ-ի յոթ սպա, այդ թվում՝ երկու բարձրաստիճան գեներալ - խորհրդականներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին, Սիրիայում եւ Լիբանանում ԻՀՊԿ-ի «Քուդս» ուժերի հրամանատարը, ինչպես նաեւ նրա տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»...