Շվեդիայի պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Շվեդիայի պատվիրակության անդամներն այցելել են Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների առաջնագծի օպերատիվ հենակետեր՝ հանդիպելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում Ադրբեջանի հետ սահմանին պարեկություն իրականացնող շվեդ դիտորդների հետ: Այս մասին նշվում է Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
«Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական պատվիրակությունն այցելել է Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների հենակետեր՝ հանդիպելու Շվեդիայի առաքելության անդամների հետ»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում Շվեդիան ներկայացնող 10 փորձագետ կա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...