Պրիգոժինի ֆինանսական կայսրությունը սնանկացման եզրին է
Եվգենի Պրիգոժինի կայսրության մեջ մտնող ընկերությունները սրընթաց գումար են կորցնում Պուտինի «խոհարարի» ապստամբությունից և սպանությունից հետո, տեղեկությունը հետևում է նրանց 2023 թվականի ֆինանսական հաշվետվություններից։ Հայտնում է nexta.tv-ն։
Նրա սպանությունից առաջ Պրիգոժինին պատկանող գրեթե բոլոր ընկերությունները կորուստներ են ունեցել: Նրա՝ «Կոնկորդ Մենեջմենթ և Քոնսալթինգ» ՍՊԸ-ն, կորցրել է 54 միլիոն ռուբլի (Սա «Կոնկորդ» ընկերության Մայր կազմակերպությունն է, որն իր մեջ ներառում է հասարակական սննդի ձեռնարկություններ, շինարարական ընկերություններ և լրատվամիջոցներ)։ Պրիգոժինը «Կոնկորդ»-ի միակ հիմնադիրն էր, իսկ նոր սեփականատերերը թաքնված են բազաներից։ «Կոնկորդ»-ի մեջ մտնող ընկերությունները նույնպես անշահավետ են դարձել՝ կորցնելով գրեթե 60 մլն դոլար։
Գործարարի որդի Պավել Պրիգոժինի ընկերությունների ընդհանուր կորուստը գերազանցել է 1 միլիարդ ռուբլին: Պավելը բացահայտորեն տիրապետում է չորս ընկերությունների, որոնցից երեքը զբաղվում են լախտայի շրջանում բիզնես դասի բնակարանների և բնակելի համալիրների կառուցմամբ։ Այս երեք ընկերությունների ընդհանուր կորուստը կազմել է 1,1 միլիարդ ռուբլի:
Շահույթը կորցնում են բանակը կերակրող ընկերությունները, որոնք վերահսկում էր Պրիգոժինը (դրանք ղեկավարում են նրան մոտ կանգնած մենեջերները, ովքեր ունեն նույն հասցեներն ու հեռախոսահամարները, ինչ անձնական խոհարարները): Եթե պատերազմի առաջին տարում նրանց ընդհանուր շահույթը կազմել է 4,7 միլիարդ, ապա 2023 թվականի արդյունքներով այն նվազել է մինչև 1,4 միլիարդ։ 2024-ին նրանք սնանկանալու վտանգի տակ են։
Շահույթ է ստացել Պրիգոժինի կրտսեր դստեր՝ Վերոնիկայի ընկերությունը։ Նա Սանկտ Պետերբուրգում «Red Stars» հյուրանոցի սեփականատերն է։ 2023 թվականի արդյունքներով Այս հյուրանոցը գրեթե 5 անգամ ավելացրել է շահույթը՝ մինչև 23 միլիոն ռուբլի։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականացնում Ուիգմորում․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․«Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականա...
ՔԿ-ն՝ Ստեփանավանում պայմանագրային զինծառայողի դանակահարության մասին
Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քն...
Հայաստանն ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում՝ ըստ Freedom House-ի
Հայաստանը հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 զեկույցում ազգային ժողովրդավարա...
Դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց
Դատարանը հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը հրապարակեց վերդիկտը․ «Դա...