ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. Իտալացի պատգամավոր
Պետք է մշտապես հիշել, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է:
Նման ձևակերպմամբ է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Լեգա կուսակցության ներկայացուցիչ Պաոլո Ֆորմենտինին արձագանքել եվրատլանտյան հանրությանը Հայաստանի լիարժեք ինտեգրման հնարավորության մասին իր հարցին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլիի հնչեցրած պատասխանին:
«Ակնկալում ենք, որ Իտալիան լիարժեք աջակցություն կտրամադրի եվրատլանտյան համայնքին Հայաստանի ինտեգրմանը։ Եվ դա իսկապես ավելին է, քան զուտ ակնկալիք: Մենք մշտապես կշարունակենք պնդել դա, քանի որ ինչպես արդեն նշել ենք, Իտալիան առևտրային և էներգետիկ ոլորտներում ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում և չպետք է նշանակի, որ մենք պետք է մի ողջ ժողովրդի թողնենք ճակատագրի քմահաճույքին։
Պետք է մշտապես հիշել այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն, ինչ պարզապես, պարզունակ ձևով բնորոշվում է որպես այսպես կոչված «վտարում ադրբեջանական հողերից»՝ այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է: Այլ կերպ չենք կարող որակել տեղի ունեցածը։ Անհրաժեշտ է գիտակցել սա: Շատ լուծումներ կարող էին լինել։ Սակայն, դա հաշվի չառնվեց և այսօր Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան»,- հայտարարել է Պաոլո Ֆորմենտինին։
Բանախոսը հատուկ ընդգծել է՝ իրենք ակնկալում են, որ պետք է ապահովվի այդ տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության, հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների պաշտպանությունը, որպեսզի դրանք նույնպես չվերացվեն:
«Եվ այս ամենը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի՝ ապրիլի 24-ին նախօրեին: Սա իսկապես հարգանքի տուրք է խաղաղությանը: Համոզված եմ և հուսով եմ, որ դա լինի իսկական խաղաղություն, որը կհարգի պատմական տարածքները, պատմամշակութային ժառանգությունն ու ժողովրդի իրավունքները։ Մենք այս ամենը չպետք է մոռանանք Ադրբեջանի հետ մեր ամենօրյա հարաբերություններում: Եվ եթե մենք Հայաստանի պարագայում նկատել ենք առաջընթաց դեպի Եվրամիություն և նոր երկխոսություն (ինչպես նշեց Ստոլտենբերգը) ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է ասենք նաև, որ, ըստ որոշ դիտարկումների, հավանաբար հակառակն է տեղի ունենում Հայաստանի հետ սահմանակից երկրում»,- իր ելույթն այսպես է ավարտել Պաոլո Ֆորմենտինին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...