Կոչ ենք անում Վրաստանին հետ կանչել օրինագիծը․ Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը՝ մտահոգություն հայտնելով դրա հնարավոր ընդունման կապակցությամբ։ Այս մասին Politico-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
«Մենք կոչ ենք անում Վրաստանին հետ կանչել օրինագիծը՝ համաձայն կառավարության և իշխող կուսակցության հրապարակային պարտավորությունների», - ասել է ԵՀ ներկայացուցիչը՝ անանունության պայմանով։
«Եվրախորհուրդը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ մի շարք քայլեր ձեռնարկելու պայմանով: Դրանց թվում է հավաքների և արտահայտվելու ազատության ապահովումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների և փոխգործակցության անցկացումը, ինչը թույլ կտա լիարժեք մասնակցել օրենսդրական և քաղաքական գործընթացներին և ազատ գործելու հնարավորություն կտա»,- նշել է ներկայացուցիչը:
Այժմ Եվրահանձնաժողովը կգնահատի առաջարկվող օրինագծի ազդեցությունը և կզեկուցի «Վրաստանի վիճակի մասին» իր հաջորդ զեկույցում, որը սպասվում է աշնանը:
Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը, մեկնաբանելով «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հաստատելու Թբիլիսիի մտադրությունները, ասել է, որ դա երկիրը կշեղի ԵՄ ճանապարհից։
Մինչդեռ վրացական իշխանությունները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չի խանգարի դեպի ԵՄ շարժին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...