Իրանը կարող է Իսրայելին պատասխանել 24-48 ժամվա ընթացքում. WSJ
Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելցի զինվորականների հարվածի կապակցությամբ կարող է պատասխան տալ Իսրայելին 24-48 ժամվա ընթացքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տեղեկություններով՝ Իսրայելը պատրաստվում է Իրանի կողմից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման։ Ընդ որում, պարբերականը նշում է, որ Թեհրանը վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Գերմանիայի իր գործընկեր Աննալենա Բերբոքին ասել է, որ Թեհրանը կպատասխանի գնդակոծությանը, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն, որպեսզի իրավիճակի սրում չառաջանա:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, իր հերթին, կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախազգուշացրել Է Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումից:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...