ՀՀ–ն Մեծ Բրիտանիայում դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակել
ՀՀ կառավարությունը Մեծ Բրիտանիայում դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակել։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունը զարգանում է և ներառում է նաև բրիտանացի սպաների կողմից անցկացվող հրամանատարական դասընթացները, մասնակցությունը միջազգային խաղաղապահ զորախմբերին, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական խորհրդատվությունները, որոնք տեղի են ունենում ամեն տարի:
Համագործակցությունն իրականացվում է 2004 թ. ստորագրված հուշագրի հիման վրա:
Նշենք, որ Հայաստանը շարունակում է ռազմական կցորդներ նշանակել նաև ՀԱՊԿ երկրներում։ Մասնավորապես, 2024 թ. հունվարին նման նշանակում է տեղի ունեցել Ղրղզստանում։ Իսկ փետրվարի 15–ին ՀՀ կառավարությունը ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին փոխարինեց ռազմական կցորդներով:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...