Գյուղացին գիտի, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում՝ այդտեղ ցորեն է ցանում. Փաշինյան
2024 թ. գյուղատնտեսական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական փորձնական աջակցության ծրագիրն այս տարի ժամկետից ուշ է մեկնարկել։ Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօրվա կառավարության նիստի ժամանակ։ Այդ պատճառով նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ծրագրում։
«2024 թ. պայմանավորված գյուղատնտեսական շուկայից վերապահովագրական ընկերության դուրս գալու հետ՝ ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն աբողջությամբ` հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ Այդ պատճառով, կառավարությունն այս տարի բացի ապահովագրական վճարի սուբսիդիայից, մասամբ կկիսի ապահովագարական ռիսկը, այսինքն` կաջակցի ապահովագրական ընկերություններին հատուցումների որոշակի շեմը գերազնացելու դեպքում փոխհատուցում տրամադրելու համար»,– հայտարարեց նա։
Նախարարը նշեց, որ ապահովագրվող ռիսկերն են կարկուտը, երաշտը, ցրտահարությունը։
Պապոյանը տեղեկացրեց, որ 2023 թ. ապահովագրվել է 11 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել է շուրջ 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է շուրջ 3 864 ապահովագրական հատուցում մոտ 2.7 մլրդ դրամի չափով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ցրտահարություններ այս տարի եղե՞լ են։
«Ինչի պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել։ Մենք տեղեկություններ ունեինք, որ մարդիկ գիտեին կոնկրետ այս վայրում միշտ կարկուտ է գալիս, գնում՝ այնտեղ ցորեն են ցանում»,– կատակեց նա։
Էկոնոմիկայի նախարարության նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...