Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան մատնանշել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունների անընդունելիությունը ռուսական ղեկավարության հետ երկխոսության նկատմամբ Փարիզի հետաքրքրության բացակայության մասին, որն իբր կեղծ հայտարարություններ է հրապարակում, հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ապրիլի 12-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պ. Լևին», - ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ստեֆան Սեժուրնեի՝ «ռուսական պաշտոնատար անձանց հետ խոսելու ֆրանսիական կողմի հետաքրքրության բացակայության մասին, քանի որ նրանց կողմից հրապարակվող հայտարարություններն իբր կեղծ տեղեկություններ են պարունակում» արտահայտությունների ֆոնին ՌԴ ԱԳՆ-ում Ֆրանսիայի դեսպանին մատնանշել են նման հայտարարությունների անընդունելիությունը, որոնք «իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն»:
«Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս արտահայտությունները գնահատում ենք որպես ֆրանսիական կողմի գիտակցված և մտածված գործողություն, որն ուղղված է երկու երկրների միջև ցանկացած երկխոսության բուն հնարավորության խաթարմանը», - ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...