Ազգային ժողովն ընդունեց ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված փոփոխությունները
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Կողմ են քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 25, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Փոփոխությունների նախագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Օրինագիծը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է կուսության ստուգումն արգելելուն։ Նաև նոր փոփոխություններով ներմուծվում է «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
Առաջարկող փոփոխությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը՝ մտահոգիչ համարելով «զուգընկեր» հասկացության նորամուծությունը։
Համաձայն նախագծի, զուգընկեր է համարվում այն անձը, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից: Եկեղեցին անհանգստացած և մտահոգված է, որ նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը։
Ընդդիմությունը ևս քննադատել է օրենքում առաջարկվող փոփոխություններից մի քանիսը՝ պահանջելով հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...