Զելենսկին պարզունակ է անվանել Ղրիմը և Դոնբասը Ռուսաստանին զիջելու գաղափարը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարը, որի դեպքում երկիրը Ղրիմն ու Դոնբասը թողնում է Ռուսաստանի վերահսկողության տակ, «շատ պարզունակ է»։ Աղբյուրները The Washington Post-ին հայտնել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է նմանատիպ ծրագիր:
«Եթե Թրամփն իսկապես ունի իր մոտեցումը պատերազմն արագ ավարտելու հարցում, ապա ես շատ ուրախ կլինեմ լսել այս գաղափարը։ Բայց մեզ ամուր փաստարկներ են պետք։ Մեզ ոչ թե ֆանտաստիկ գաղափար է պետք, այլ իրական։ Մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին, մենք չենք կարող կատակել և ռիսկի դիմել»,- ասել է Զելենսկին Bild-ին տված հարցազրույցում։
Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները մասնավոր և հրապարակային հրավիրել են Դոնալդ Թրամփին Ուկրաինա, «որ նա կարողանա իր աչքերով տեսնել իրավիճակը և որոշակի եզրակացություններ անել»։ «Ես միանշանակ պատրաստ եմ հանդիպել նրան»,- հավելել է Զելենսկին։
Ըստ WP-ի՝ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում խոստովանել է, որ կարող է վերջ դնել Ուկրաինայում ռազմական հակամարտությանը՝ ստիպելով Ուկրաինայի իշխանություններին գնալ տարածքային զիջումների՝ թողնելով Ղրիմը և Դոնբասը Ռուսաստանի վերահսկողության տակ։ Թրամփի նախընտրական շտաբն այս տեղեկությունը կեղծ է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Ահազանգ. ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարից՝ հայտնե...